Լրահոս

20.01.2021 14:04


Իջևանի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

Իջևանի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

Հունվարի 20-ին, ժամը 11։11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:35-ին: Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա։

Այս խորագրի վերջին նյութերը