Աշխարհ

18.01.2021 22:22


Վաշինգտոնում բռնկված հրդեհի պատճառով Կապիտոլիումը տարհանվել է Բայդենի երդմնակալության արարողության փորձի ժամանակ

Վաշինգտոնում բռնկված հրդեհի պատճառով Կապիտոլիումը տարհանվել է Բայդենի երդմնակալության արարողության փորձի ժամանակ

Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի հարևանությամբ, տեղի ունեցած հրդեհի պատճառով Կոնգրեսի շենքը տարհանվել է:

Ինչպես փոխանցում է NBC News-ը, միջադեպը տեղի է ունեցել, երբ Կապիտոլիումում ընթանում էր երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության փորձը: Կոնգրեսի շենքը ժամանակավորապես փակվել է:

Հաղորդվում է, որ համալիրի բոլոր կառույցների դռները փակվել են «արտաքին սպառնալիքի» պատճառով, իսկ փորձի մասնակիցներին տարհանել են:

Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհը բռնկվել էր Վաշինգտոնի անօթևանների ճանբարում: Այն արդեն մարվել է:

Ջո Բայդենի և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: Հանդիսավոր արարողությանն ընդառաջ բարձրացվել է ուժային կառույցների պատրաստվածությունը Վաշինգտոնում և բոլոր նահանգներում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը