Լրահոս

18.01.2021 11:27


Փաշինյանի օդանավը Տուլայի մոտ պտույտ է արել, մինչև Ալիևը վայրէջք կկատարեր օդանավակայանում․ մանրամասներ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)

Փաշինյանի օդանավը Տուլայի մոտ պտույտ է արել, մինչև Ալիևը վայրէջք կկատարեր օդանավակայանում․ մանրամասներ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման մանրամասները:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բոլոր որոշումներն ընդունվել են անմիջականորեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, իսկ հայտարարության տեքստը նախապես չի պատրաստվել:

Պուտինը նշել է նաև, որ որոշումը պետք է կայացվեր, և ավելացրել է, որ եղած պայմաններում «պայքարը երկու կողմերից էլ ընթանում էր յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել ՝ յուրաքանչյուր ստորակետի համար»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը