Տնտեսական

13.01.2021 18:35


Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին

Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների մոտ Արցախի պատերազմից ու սահմանների ճշգրտման հետագա գործողություններից հետո մի շարք հարցեր են առաջացել, որոնք նրանք հինգշաբթի օրը կքննարկեն կառավարության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Այսօր մեր բիզնես հանրությունը և, մասնավորապես, զբոսաշրջության ներկայացուցիչները տեղեկությունների չեն տիրապետում։ Նրանք ուզում են իմանալ, թե որ ուղղություններով կարելի է զբոսաշրջային փաթեթներ մշակել, ինչ պայմաններով պետք է կազմակերպվեն այցելություններն Արցախ, կորոնավիրուսի հետ կապված ինչ խնդիրներ կան կամ կարող են առաջանալ։ Կարևոր է, որ նրանք առաջին ձեռքից տեղեկատվություն ստանան»,-ասաց փորձագետը։

Ապրեսյանն ավելացրեց, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա շատ բացասական ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի պատերազմը։ Անհրաժեշտություն է առաջել մեծ ծավալի աշխատանք իրականացնել դեսպանությունների, այլ երկրներում հայկական համայնքների հետ, որոնք ունեն թիրախային լսարան։ Անհրաժեշտ է մարքեթինգային քաղաքականություն մշակել, որը միտված կլինի հաստատելու Հայաստանի իմիջը՝ որպես այցելելու համար անվտանգ երկիր։

Ինչ վերաբերում է վիճակագրական ցուցանիշներին, ապա 2019 թ․-ի առաջին 9 ամիսների համեմատ արտաքին զբոսաշրջության ծավալը 2020 թվականին կրճատվել է 78,2 տոկոսով, իսկ ներքին զբոսաշրջության ծավալը՝ 33,5 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի համար Ապրեսյանը կանխատեսում է զբոսաշրջիկների թվի 80 տոկոս կրճատում, այսինքն՝ շուրջ 1,5 մլն մարդ: Չնայած այն բանին, որ որոշակի ակտիվություն է նկատվել ամռանը, ներքին զբոսաշրջությունը նույնպես կորուստներ է կրում։ Եթե 2019 թվականին երկրում գրանցվել է շուրջ 1,4 մլն այցելություն, ապա 2020 թվականին դրանց թիվը չի գերազանցել 934 հազարը:

Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2020 թվականի հունվար-սեպտեմբերին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 75,5 տոկոսով: Այս տարի Հայաստան է այցելել 327 735 մարդ։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջության ոլորտում անկումը կազմել է 72 տոկոս, ճամփորդել է 900 միլիոնով պակաս մարդ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը