Լրահոս

31.12.2020 11:11


Կոտայքում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, ապա երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել

Կոտայքում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, ապա երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Ռուբեն Մելքոնյանը իր վարած Mercedes E420 մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին բախվել է Արմեն Հեպոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհով անցնող գնացքների համար նախատեսված երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը