Մեկնաբանություն

31.12.2020 00:30


Իր աթոռի փրկիչ փաշինյանն ու նրա «իշխանությունը» շարունակում են հայ զինվորների կյանքեր կործանել

Իր աթոռի փրկիչ փաշինյանն ու նրա «իշխանությունը» շարունակում են հայ զինվորների կյանքեր կործանել

Նրա մոտ, նախքան իշխանության հասնելը, հիմնականում հաջողվում էր քանդարարությունը, զազրախոսությունը, մարդկանց իրար դեմ հանելն ու կյանքերը կործանելը, օրինակ, ինչպես դա արեց 2008-ի մարտի 1-ին: Քայքայիչ, պառակտիչ, մաղձի և ատելության գեներատոր: Ի լրումն, շանտաժիստ, կոռուպցիոն գործարքների դիմած անձ (փողի կամ շահի դիմաց այս կամ այն իշխանավորի կամ նրա մերձավորների մասին լռելու կամ մեկ ուրիշի պախարակելու մասին է խոսքը)...

Նման հատկանիշներով կարելի էր ավերել, քանդել, ապականել:

Բայց տաս տարի անց` 2018-ին, հարյուր հազարավորները ցանկացած հենց նրան՝ նման մեկին տեսնել Հայաստանի իշխանության ղեկին: Ու տեսան: Մինչև հիմա «վայելում» են: Ոմանք այն աստիճան են կուրացել (մտքով), որ հիմարաբար մրմնջում են՝ «բա ո՞վ, եթե ոչ նիկոլը...»:

Դե, իհարկե: Չէ՞ որ «բա ո՛վ»-ը երկրի պետական կառավարման համակարգն ու բանակը վարի չէր տա: «Բա ո՛վ»-ը վարակի դեմ տնական արաղով ու պինցետով չէր «պայքարի»` հանրագումարում հազարավոր մարդկանց մահանալու պատճառ դառնալով: «Բա ո՛վ»-ը երկրի տնտեսությունը չէր խորտակի: «Բա ո՛վ»-ը բանակը չէր քայքայի, հասարակությունը չէր պառակտի:

Իսկ այսպես հոյակա՜պ է: Երևի այդ հարյուր հազարավորները անհիշելի ժամանակներից ոխ էին կուտակել Հայաստանի ու հայերիս դեմ, և հիմա, իրենց նիկոլով ու դրա կործանարար, մարդակուլ, երկրաքանդ ու հողատու գործունեությամբ ու դրա աղետային հետևանքներով հիացած-զմայլված են: Դա իրենց ամբողջ թշվառ գոյության ընթացքում փայփայած իղձն էր, հասկանո՞ւմ եք:

Հա, ու անել այնպես, որ երկիրը հայտնվի պատերազմի մեջ ու տասնյակ հազարավոր ճակատագրեր խորտակվեն: Այո, տասնյակ ու տասնյակ հազարավոր ճակատագրեր: Անել այնպես, որ Հայոց բանակի 5000 և ավելի զինվորականներ կոտորվեն, անել այնպես, որ 10 հազար և ավելի զինվորականներ վիրավորվեն ու դառնան հաշմանդամ:

Եվ այդքանից հետո հայտնվի փաշինյանն ու ասի, որ Արցախը թուրքին հանձնելով... 20-25 հազար հայ զինվորականների կյանք է փրկել: Եվ գտնվեն այն աստիճան անուղեղ և անպատկառ անձինք, որ կրկնեն այդ ցինիկ լկտախոսությունը...

Կործանիչը, գլխակերը, դավաճանը... փրկիչ: Հա, նա շատ է սիրում, երբ իրեն անվանում են փրկիչ, համեմատում Քրիստոսի հետ: Նրա «յանը տարած է» այդ հողի վրա, բայց նա անմեղսունակ չէ, ինքը շատ կոնկրետ գիտակցում է, թե ինչ է անում և գիտակցում է իր արարքների հետևանքները: Թե ի՞նչ են գիտակցում նրան մինչև օրս «փառք, փառք...» բղավողները, դժվար է ասել՝ նման բան բղավողների գիտակցանյութի բացակայության պատճառով:

Փրկի՜չ, չէ մի...:

Հանրությունն արդեն հնարավորինս տեղյակ է կամ լսել է Հադրութի մոտակայքում օրերս արձանագրված խայտառակ եղելության մասին: Այն, որ դրանից օրեր առաջ 6 հայ զինվոր էր կարողացել փրկվել թշնամու վերահսկողության տակ հայտնված հատվածից և հասել մերոնց: Հետո այն, որ նրանց հրապարակային խոսեցնելով՝ ըստ էույթան թշնամուն տեղեկություն էր հաղորդվել նաև այլ զինվորների գտնվելու հնարավոր վայրի մասին: Հետո այն, որ թշնամին հայտնաբերել էր նաև ևս մի խումբ հայ զինվորականների, որոնցից 6-ին գերի վերցնելով՝ թրքաբար սպանել էր...

Պատերազմի պաշտոնական դադարից 48 օր ա՜նց:

Դուք շարունակեք հիմարաբար կրկնել, թե նիկոլ փաշինյանը կյանքեր է փրկել:

Նիկոլ փաշինյանը 48 օր ոչ միայն հրաժարական չի տվել, այլև երբեք ու երբեք չի զբաղվել, չի հետաքրքրվել ռազմագերիների ճակատագրով, անթաղ մնացած մեր զոհված զինվորների մարմինները վերադարձնելու խնդրով...

Նա միայն մեկ բանով է զբաղվել և զբաղված. ամեն գնով պահել ու պահպանել իր աթոռը: Վե՛րջ:

Թե՛ Հադրութի մոտ ադրբեջանցիների կողմից ևս 6 հայ զինվորի դաժանաբար սպանելու համար, թե՛ նոյեմբերի 9-ից մինչև օրս գերված, վիրավորված ու սպանված հայերի, այդ թվում՝ զինվորականների սպանվելու համար ուղղակիորեն ու անմիջականորեն պատասխանատու է անձամբ նիկոլ փաշինյանը:

Այդ արյունը նիկոլ փաշինյանի եղծելի, ֆիզիկական զզվանք հարուցող կեղտակոլոլ դեմքին ու ձեռքերին է:

Այդ արյունը բոլոր նրանց ձեռքերին ու երեսներին է, ովքեր աներեսաբար, անպատկառորեն ու թրքաբարո վնգստոցով պաշտպանում են այդ սրիկային ու նրա «իշխանությունը:

Մեր տղաների այդ արյունը փաշինյանի ջուջուլակեր դեպուտանաների երեսին ու վզին է: Չեմ ասում՝ խղճին, քանզի նեռի այդ սպասարկուները չունեն խիղճ, ինչպես չունեն ազգություն, չունեն մարդկային ոչինչ:

Սա է, այլ բան չկա:

Նա՝ փաշինյանը հիմա մեկ խնդիր ունի՝ փրկել աթոռը իր կյանքը փրկելու համար: Հանուն այդ անասնական սևեռման՝ նա պատրաստ է կործանել բոլորին, բոլորիս ու ամեն ինչ, առաջին հերթին՝ Հայաստանը: Շարունակեք «նոր տարվա առուտուր անել», շարունակեք սատարել ու ջուջուլակերություն անել նեռի համար...

Ուզում էի ասել՝ «անհայրենիք բոշաներ», բայց դա էլ շատ բարձր կհնչեր:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը