Հարցազրույց

11.05.2011 15:12


Շուշան Պետրոսյան.

Շուշան Պետրոսյան.

Հարցազրույց երգչուհի, ՀՀ վաստակավոր  արտիստ Շուշան Պետրոսյանի  հետ

–Երեկ  կայացավ «Եվրատեսիլ-2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող երգչուհի  Էմմին ու եզրափակիչ փուլ չանցավ։ Ի՞նչ կասեք նրա ելույթի և ընդհանրապես այդ մրցույթի մասին։

–Ես ասել եմ ու էլի կասեմ, որ  լուրջ չեմ վերաբերվում «Եվրատեսիլ» մրցույթին, բայց գիտեմ նաև, որ այն արտիստներին շատ լավ հրում է դեպի  մեծ շուկա, այսինքն՝ այնտեղ նկատում են նրանց և այլն, և այլն։ Ընդամենը դա։ Բայց այն ամբողջովին քաղաքականություն է, և չեմ կարող ասել, թե այդ գնահատման սկզբունքները արդյոք օբյեկտիվ ու  պրոֆեսիոնա՞լ են։

–Իսկ ինչո՞վ եք պայմանավորում հանգամանքը, որ Հայաստանը եզրափակիչ դուրս չեկավ։

–Ես դա ոչ մի բանով չեմ պայմանավորում։ Պարզապես այդ կոմիտեն մեզ համար շատ  է համարում «Մանկական Եվրատեսիլը» հաղթելուց հետ ունենալ ևս մեկ ուժեղ մրցակից՝ ի դեմս Էմմիի, որովհետև ես հիմա կրկնությունը նայեցի, և նա շատ լավն էր։

–Իսկ ի՞նչ կասեք երգի մասին, և ընդհանրապես՝ որքա՞ն կարելի է այդպիսի երգերով ներկայանալ մրցույթներին։

–«Եվրատեսիլի» չափանիշներով՝ լրիվ ճիշտ երգ էր։ Երբ հիմա ասում են, որ վատ  երգ է, հա՛, ես էլ սկզբում լսեցի՝ չէի սիրել, բայց հետո, երբ ընթացքում տեսա, թե ինչպես գործիքավորում եղավ, ինչպես աշխատվեց, տեսա, որ իսկապես ստացվեց։ Իսկական եվրատեսիլյան ֆորմատ էր։ Ճիշտ երգի ընտրություն էր, թեպտ ինձ ԴերՀովայի երգն էլ էր դուր գալիս։ Բայց ես կարծում եմ, որ այս երգն էլ  լրիվ իրավունք ուներ մասնակցելու  մրցույթին՝ «Եվրատեսիլում», իհարկե, բայց խնդիրն ուրիշ է։ Խնդիրը ոչ թե Էմմիի կատարումն էր, համարն էր, որը լավն էր. և՛ կատարման առումով, և՛ բեմադրությամբ շատ լավն էր։ Ի դեպ, Անդրեից հետո, որը տղաների մեջ  առաջինն էր, որ պարեց, Էմմին աղջիկների մեջ էր առաջինը, որ և՛  պարեց, և՛ երգեց։ Շատ լավ համար էր, քոչարիով, ամեն ինչով։ Հիմա կրկնությունը որ  նայում եմ, քեֆս եկավ։ Միայն մի բան կարող եմ ասել։ Շնորհավորում եմ Էմմին լավ ելույթի համար։ Արվեստից հասկացող մարդիկ  անպայման կգնահատեն, և հուսամ, որ «Եվրատեսիլում» այս ելույթը նրան մեծ շուկա կհանի։ Կապ չունի հաղթանակը, ամեն ինչ շատ հարաբերական է։

Ինչպե՞ս եք վերաբերվում սոոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին, մասնավորապես, Էմմիի հասցեին հնչող քննադատություններին։

–Ի՞նչ կասեի  այդ մարդկանց։ Ռուսերեն մի բառ կա՝ «заткнитесь»։ Այդքան բան։ Հերի՛ք է, էլի։ Ովքե՞ր եք դուք, ի՞նչ շնորհք ունեք։ Դուք փորձեք մի  բան լավագույնն  անել, հետո  ամպագորգոռ մեծ–մեծ  խոսեք։ Հիմնականում, որ տեսնում եմ, թե ինչ մակարդակի  մարդիկ են և ինչ  էժանագին մրցույթներ են դնում արտիստների մեջ.  սա գնար, լավ կլիներ, նա գնար, ավելի լավ կլիներ... այսպես չի կարող։ Վեջացրե՛ք այդ դիլետանտիզմը։ Հատկապես սոցիալական ցանցերում նման բաներ գրելը հավասար է դավաճանության։ Ոնց կարելի է սոցիալական ցանցերում գրել՝  պարտվեց, ու սկսել քննադատել, ու սպանել–ոչնչացնել մարդուն։ Դրանք թուրքից բեթար են։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը