Մեկնաբանություն

25.12.2020 16:34


«Թավշյա» ու անփոխարինելի Քյարամյանն ու նույնքան լպրծուն Արմեն Սարգսյանը

«Թավշյա» ու անփոխարինելի Քյարամյանն ու նույնքան լպրծուն Արմեն Սարգսյանը

Հայաստանի վարչաՂետ նիկոլ փաշինյանը, պարզվում է, խիստ անփոխարինելի, ամենազոր-անմենահաս մի այնպիսի կադր ունի, որ էլ ասելու չէ: Կռահեցիք անշուշտ, որ խոսքը ոչ այն է՝ վունդերկինդ, ոչ այն է՝ «կինդեր-սյուրպրիզ» Արգիշտի Քյարամյանի մասին է: Դե, այն, որ մեկ օրով մի պաշտոնի նշանակվեց, որպեսզի համապատասխան ուսադիրներ ստանա, որպեսզի հաջորդ օրը նշանակվի ԱԱԾ տնօրեն, որպեսզի մի 4 ամիս անց հանվի այդ պաշտոնից, որպեսզի... այդ վերջին պաշտոնանկությունից մի 2 ամիս անց նշանակվի Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի տեղակալ:

Սա այն դեպքն է, երբ այդ նշանակումների ընթացքի պաշտոնական չոր արձանագրումն ինքնին արդեն կարող է տապալել հայրենակիցներին, մի մասին՝ ծիծաղից (չնայած անգամ ժպտալու սիրտ չկա), մյուս մասին՝ զարմանքից (չնայած արդեն զարմանալու տեղ էլ չեն թողել սրանք):

Ահավասիկ. Ա.Քյարամյանը 2019 ապրիլի 10-ից 2020 մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ (այն մի թունդ սորոսա-«հեղափոխական» կար՝ կոռուպցիոն կասկածներով սառեցված, դրա մոտ): Նշանակումից 5 օր հետո Քյարամյանը հարմարվել է ՀՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար նաև: Հետո, 2020թ. մայիսի 4–ից մինչև մայիսի 5-ը մեկ օրով նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, դրանից հետո մի 3 օրով՝ մայիսի 5-8-ը նշանակվել է ԱԱԾ փոխտնօրեն։ Եվ, հոպլյա՝ այս տարվա հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը եղել է ԱԱԾ տնօրեն:

Հիմսա, փաստորեն, նորից ՔԿ նախագահի տեղակալ: Նախորդ փորձը նկատի ունենալով՝ չի կարելի բացառել, որ փաշինյանը նրան կարող է նորից ԱԱԾ փոխտնօրեն նշանակել: Դե, դրանից (նշանակողից) արդեն ոչ մեկը գլուխ չի հանի: Ի՞նչ իմանաս, թե սատանայի դեսպանորդի մտքով է՛լ ինչ է անցել:

Առհասարակ, կարելի է առաջարկել, որ փաշինյանը Քյարամյանին միանգամից վարչապետ նշանակի: Նախ, Քյարամյանի՝ «Գինեսի» ռեկորդների գրքում գրանցվելիք աշխատանքային գրքույկը կհարստանա, համ էլ՝ «чем черт не шутит!»:

Պարզապես հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրեն նշանակվելուց ընդամենը 4 ամիս անց պաշտոնանկ արվեց պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 8-ին, այդպես էլ անհայտ մնաց, թե ի՞նչ կոպիտ բացթողումների համար կամ պատճառով:

Հիմա նրան, փաստորեն նորից «առաջ են քաշում»: Սա թույլ է տալիս ենթադրել, որ նրան ԱԱԾ տնօրենի պաշտոնից հանելը զուտ արտաքին ինչ-ինչ ազդակների կամ ճնշման հետևանք էր: Առավել ևս, որ պաշտոնանկ անելուց հետո Քյարամյանը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, շարունակում էր մնալ Ստեփանակերտում և որոշակի դերակատարում ուներ փաշինյանի համար:

Լավ, փաշինյանը նրա հետ: Այլ բան է հետաքրքիր:

Այն, որ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը արագ-արագ վավերացնում է այս բոլոր նշանակում-ազատումները: Այն վարչապետի նշանակում-ազատումները, որին նա համարում է հեռացման ենթակա: Նախօրեին անգամ հանդիպում-քննարկում ունեցավ այդ «վարդապետ» նիկոլ փաշինյանի հետ:

Չէ, Արմեն Սարգսյանը մի ուրիշ կերպար է: Եթե երբևէ քաղաքական ու պետական գործիչների «լպրծունության» մրցանակաբաշխություն անցկացվի, ապա Արմեն Սարգսյանը անկասկած կարող է հավակնել գլխավոր մրցանակին:

Առավել ևս, որ Արմեն Սարգսյանը տեղի ունեցածի և ստեղծված իրավիճակի մեջ ոչ պակաս մեղքի ու պատասխանատվության բաժին ունի:

Ի՞նչ է նա քննարկում, օրինակ, նույն փաշինյանի հետ, որը նրա կարծիքով, պետք է հեռանա: Հազիվ թե մի նորմալ բան քննարկած լինի: Եթե այդ հանդիպում-քննարկումից անմիջապես հետո փաշինյանը չհայտարարեց հրաժարական տալու մասին, ուրեմն ՀՀ նախագահ և ՀՀ վարչապետ կոչվողների քննարկումից ոչ մի նորմալ սպասում չարժե ունենալ:

Հետաքրքիր է, այդ վերջին հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանն էլի տեղեկանք-մեղեկա՞նք է ցույց տվել փաշինյանին: Ասենք, վերջինիս էթնիկ ծագման հարցով ԴՆԹ-անալիզի վերաբերյալ: Իսկ գուցե ինչ-ինչ վերջին դիրեկտիվաներ (հանձնարարագրե՞ր) է փոխանցել «կոլեգային»: Այն հանձնարարագրերից, էլի, որ ոչ մի էլ.փոստով չեն ուղարկում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը