Հարցազրույց

16.12.2020 08:00


Նիկոլն իր թիմով, սխալ տեղեկատվությամբ ավելի շատ մարդ է սպանել, ավելի շատ զինվորի է մատաղ արել, քան՝ որևէ թուրքական զինտեխնիկա. Արթուր Խաչենց (տեսանյութ)

Նիկոլն իր թիմով, սխալ տեղեկատվությամբ ավելի շատ մարդ է սպանել, ավելի շատ զինվորի է մատաղ արել, քան՝ որևէ թուրքական զինտեխնիկա. Արթուր Խաչենց (տեսանյութ)

Նիկոլն իր թիմով, սխալ տեղեկատվությամբ ավելի շատ մարդ է սպանել, ավելի շատ զինվորի է մատաղ արել, քան՝ որևէ թուրքական զինտեխնիկա: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է արցախցի երգիչ-երգահան Արթուր Խաչենցը, ով մասնակցել է ապրիլյան պատերազմին, արցախյան վերջին պատերազմին ևս առաջին օրվանից մինչև վերջին օրը մասնակցել է:

«Հոկտեմբերի 7-10-ն ընկած ժամանակահատվածում թուրքերը անտառներով Ջաբրայիլից (Ջրական) դեպի Հադրութ զորք բերեցին, Հադրութը պաշարեցին: Առաջին «հրադադարի» ժամանակ, որը պիտի լիներ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, արդեն դրանից մեկ ժամ առաջ թուրքերը անմիջապես սկսեցին ոչ հեռահար կրակներով պաշարել և վերցնել մնացած կարևոր բոլոր կետերը: Ես այդ օրերին չարչարվում էի, որ կապ ունենայի և հասկանայի, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում, որովհետև ռացիայիս միջոցով ժամը մեկ ռադիո էի լսում և գիտեի՝ ինչ ինֆորմացիա են փոխանցում, ինչ է բլբլում Արծրուն Հովհաննիսյանը: Հոկտեմբերի 12-ին խոսեցի, ասացի՝ ինչո՞ւ եք լռում այս ամենի մասին, որ Հադրութն արդեն չկա, Հադրութը պաշարված է, այնտեղ հայ չկա, թուրքերը ամբողջությամբ վերցրել են, բայց կեղծ ինֆորմացիաներ էին տարածում, թե Հադրութը մեր վերահսկողության տակ է:

Երբ այդ մասին գրեցի, որ մեզ ծաղրածուներ պետք չեն, պետք է զորք, հեղինակություն ունեցող առաջնորդներ, Մոնթեի նման մարդիկ, ովքեր, էլի հետ կգնանք 30 տարի առաջ, Արցախյան ազատամարտի նման կամավորական ջոկատներ կկազմավորենք և գոնե այդ ուժերով կփորձենք, քանի որ դաշտում զինտեխնիկա չէր մնացել, ինչ էլ կար՝ նահանջի հրաման էին տալիս, իսկ հրաման տվողները չէիր իմանում՝ բանակի հրամանատա՞ր է, թե՞ թուրք, որը սպանել, վերցրել է այդ ռացիան: Այդ՝ օրերով անտարբերությունը թե՛ պետության, թե՛ բանակի, թե՛ կառավարության, թե՛ բոլորի կողմից, այնտեղի զինվորին ստիպեց, որ նահանջեն: Երբ հրամանատարին հարցնում էիր՝ ինչո՞ւ ես զորքդ, զինտեխնիկադ, մի անգամ արկ չկրակելով՝ թողնում-հեռանում, ասում էր՝ ես հրաման եմ կատարում: Երբ այդ մասին չխոսվեց, ես Ֆեյսբուքում պոստ արեցի, ԱԱԾ-ն միանգամից ջնջեց: Ես չեմ ջնջել իմ գրառումը, ԱԱԾ-ի կողմից է հեռացվել»,-ասել է Արթուր Խաչենցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը