Մեկնաբանություն

11.12.2020 10:40


Փաշինյանի «զապաս պակռիշկաները» չնայած նույնպես հնամաշ ու ծակ են, բայց...

Փաշինյանի «զապաս պակռիշկաները» չնայած նույնպես հնամաշ ու ծակ են, բայց...

Բնականաբար, չեմ դիտել Բաքվի «պառադը»: Բայց նայողները, այդ թվում՝ միանգամայն վստահելի մարդիկ, հավաստիացրեցին, որ նիկոլ փաշինյանը ադրբեջանական «հաղթանակի պառադին» չի մասնակցել: Որքան էլ դա զարմանալի էր, բայց փաստորեն, նիկոլ փաշինյանը չէր մեկնել Բաքու, իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի հրճվանքը կիսելու:

Իզուր, իզուր չի մեկնել նիկոլը: Բաքվում նիկոլի թիկնապահը հաստատ ստիպված չէր լինի զենքը անցորդների վրա ուղղած շրջել: Նախ, այնտեղ փողոցում հայեր չկան, որ նիկոլի թիկնապահը զենքն ուղղի հայերի վրա, երկրորդ, նիկոլին այնտեղ ուղղակի գրկաբաց կընդունեին, նույնիսկ որպես հատուկ բարեհաճության նշան, թույլ կտային, որ առգրավված, ԼՂՀ ՊԲ տարբերանշաններով զինտեխնիկայի ֆոնին սելֆի աներ...

Եվ սա՝ ազգի նվաստացման, Արցախի կործանման, Հայաստանի խարխլման այս ստոր խորհրդանիշը, հազարավոր հայ երիտասարդների կյանքի ու արյան վրա իր վարչապետական «կայֆերը» շարունակող այս ստահակը դեռ շարունակում է ինչ-որ բաներ խոսել ՀՀ ԱԺ ամբիոնից, «ժողովուրդ» բառը գործածել, նախկինում ասած ապուշությունները կրկնել...

Ի դեպ, ապուշությունների մասին: Ազգադավ ու հակահայ սույն քաղաքական թերմացքն, ուրեմն, դեռ իշխանական ախորժակներ ունի, բանից պարզվում է: Սա մտածում է, թե՝ ոչի՜նչ, այս մի երկու ամիսն է, մի կերպ կձգի, իսկ հետո արդեն «ամեն ինչ իր հունը» կընկնի, մարդիկ նոր տարի կանեն, դես-դեն...

Իսկ մինչ այդ, ինքը՝ նիկոլ փաշինյանն իր խաղը կտանի: Դե, ի՞նչ նիկոլական խաղ, առանց «զապաս պակռիշկաների», օրինակ, այնպիսի մի սուբյեկտի, ինչպիսին է արման բաբաջանյանը: Սա երեկ ԱԺ-ում ակտիվացել էր, ինչ-որ հարցեր էր տալիս: Թե բա՝ «հրաժարականի ցանկացած դրսևորում հեղաշրջման փորձ է», արտահերթ ընտրություններ ենք պահանջում, ֆլան-ֆստան:

Հա ու սույն «խելքի պուլիկի» ասածն այն էր, թե արտահերթ ընտրությունները պետք է նիկոլ փաշինյանը կազմակերպի (դե, իհարկե):

Լավ, ի՞նչ կարելի է ասել այս հերձվածողներին՝ չանցնելով նորմատիվ լեքսիկայի թույլատրելի սահմանները:

Պարզից էլ պարզ է, որ արման բաբաջանյանի հարցը կամ հայտարարությունը նախապես պայմանավորված մի բան էր: Դա պատասխանից էլ էր զգացվում, եթե մնացյալ հանգամանքները, մասնավորապես, նիկոլի «զապաս պակռիշկա» լինելը մի պահ շրջանցենք:

Այսինքն՝ նիկոլ փաշինյանը հերթական գեղջկամիտ խորամանկությունն է մոգոնել, թե՝ լավ, գնանք արտահերթ ընտրությունների: Իսկ ո՞վ է լինելու այդ ընթացքում ՀՀ իշխանության պաշտոնակատարը: Ո՞վ է կազմակերպելու ընտրությունները, որպես իշխանություն: Դո՞ւք: Հայրենիքը թուրքին նվիրածնե՞րը, իշխանությունից տզրուկի նման կառչածնե՞րը:

նիկոլ փաշինյանի նման ստոր ստախոսի ու իր նմանների կառավարությո՞ւնն է կազմակերպելու արտահերթ ընտրությունները: Այն նիկոլ փաշինյանի՞, որ ասում էր, թե ոչինչ էլ չեն բանակցում, հետո, երբ սուտը բռնվեց, հայտարարեց, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք», հետո...

Լավ, դրա ո՞ր մի ստախոսությունը հիշեցնես ու իր ստապաշտների աչքը խոթես:

Նման ստախոսի կազմակերպած ընտրությունն ի՞նչ է լինելու, եթե ոչ՝ ծայրից-ծայր կեղծիք, ինչպես կեղծ ու շինծու է իր ամեն ինչը:

Սուտ «դուխով»: Մոնթեի կերպարի կապկում: Աբաջյանի կեղծ պապի...

Սրանց թվում է, թե 2018 թվականի ԱԺ արտահերթի շուստրիությունները լրիվ մարսել-վերջացրել են, հիմա էլ կարող են մի նոր ձեռառնոցի հրահրել:

Միգուցե ինչ-որ առումով տեղ և իրավունք ունեն այդպես մտածելու: Իսկ ինչո՞ւ չմտածեն, կորոնավիրուսով ու պատերազմով, միասին վերցրած, շուրջ 7000 հայ մարդու մահվան ու սպանության պատճառ դարձան, բայց ո՞վ է ասում՝ «նիկոլ, մարդասպան»:

Ամիսուկես հետևողականորեն խաբեցին ու մոլորեցրեցին ամբողջ հայությանը, ամբողջ պատերազմի ընթացքում լկտիաբար ստեցին, բայց ո՞վ է դրա համար հաշիվ պահանջում սրանցից:

Արցախը նվիրեցին թուրքին, դավաճանական ու երկրակործան կապիտուլյացիայի ակտ ստորագրեցին, բայց դեռ սրանց, այս ստահակներին ծառայող ոստիկաններ կամ ոստիկանական համազգեստ կրող սուբյեկտներ կան:

Թիկնապահի միջոցով զենքը հայ մարդկանց վրա են ուղղում, ու ոչի՜նչ, մարսում են:

Նրանք, ովքեր շարունակում են հանդուրժել սրան ու այս ամենը, դուք ավելի վատին եք արժանի, քան ձեր սատանայական նիկոլն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը