Մեկնաբանություն

09.12.2020 01:25


Նիկոլի ժեխը, քայլատրեխը և բեղավոր ցեխը

Նիկոլի ժեխը, քայլատրեխը և բեղավոր ցեխը

Ակնհայտ է, որ նիկոլ փաշինյան անուն-ազգանունով չարիքը չի ցանկանում կամովին հեռանալ: Ակնհայտ է նաև, որ իր այդ՝ երկիրը վերջնականապես կործանելուց բացի այլ բանի չհանգեցնող համառությամբ նա ցանկանում է մի հատ էլ ներքին արյունահեղություն հրահրել:

Այլ ակնհայտություններ էլ կան: Թվարկենք:

Ակնհայտ է, որ նիկոլ փաշինյանը ոչ միայն չի ցանկանում երկիրն այս աղետալի վիճակից հանել, այլև, եթե անգամ շատ ցանկանա էլ, միևնույն է, չի կարող: Չունի ոչ այդ ունակությունները, ոչ այդ լեգիտիմությունը, ոչ այդ թիմը, ոչ էլ բարոյահոգեբանական ռեսուրս՝ նման բան անելու: Պետությունը կրախի մատնած, Հայրենիքի զգալի մասը թշնամուն նվիրած, բանակը կործանած, հազարավոր զինվորների սպանության, վիրավորվելու և հաշմվելու, անհայտ կորելու, գերեվարվելու, հարյուր հազար արցախցիների տնազրկվելու և փախստականի վիճակում հայտնվելու պատճառ դարձած անձը չի կարող այլևս շարունակել կառավարումը: Նա հիմա շարունակում է միայն պաշտոնավարումը, այն էլ, երևի միայն իրեն ու Էրդողանին է հայտնի, թե ինչ անելու համար:

Ակնհայտ է, որ նիկոլ փաշինյանն ու իր աննա հակոբյանը չեն հագեցել հազարավոր հայ երիտասարդների արյունը հեղելուց և էլի են արյուն ուզում: Դա են հուշում այդ չարաղետ զույգի՝ իշխանությունից ու աթոռին կառչած մնալը, ինչ-որ թափթփուկների իրենց ի աջակցության հրապարակ բերելու քայլերը:

Ակնհայտ է, որ այսօր նիկոլ փաշինյանին կարող է աջակցել միայն ժեխը, թափոնը, հասարակության նստվածքը: Կարճ ասած՝ ժեխը: Եվ այդ ժեխը հրապարակ էր եկել՝ համազգեստավորված ու անգամ Ջաբրայիլը Քարվաճառից չտարբերելով: Դա այն նույն թափոնն է կամ այդ կատեգորիայից, որ 18 թվի ապրիլին էլ ուռած կամ լակած էր եկել «հեղափոխություն անելու»:

Ժեխից աշխատում են հետ չմնալ փաշինյանի քայլատրեխները՝ քարոզչական դեգեներատներն ու բուլբուլյատորները: Նրանց միացել է, բնականաբար, բեղավոր ցեխը ևս:

Այ, օրինակ, «լայքական» մի մանդատավորուհի բաներ էր պատմում, թե իբր ադրբեջանցիները գերության մեջ գտնվող հայերին լավ են վերաբերվում: Նման բան ասելն ավելին է, քան ստորությունը, դա ուղղակիորեն թրքություն է: Նման մանդատավորուհուն պետք է փակել 1 մետրը 1 մետրի վրա խցում, որտեղ մեծ էկրան է դրված և հարկադրել, որ օրվա մեջ մի 20 անգամ անպայման նայի, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում իրենց հսկողության տակ անցած տարածքում մնացած քաղաքացիական անձանց, ինչպես են հայ ծերունուն ծանակում, ինչպես են մեկ այլ հայ ծերունու գլուխը կտրում:

Մեկ ուրիշ «քայլո», մանդատավոր, ինչ-որ բաներ է բարբաջել հաղթող Ադրբեջանի հետ բանակցելու, դիվանագիտական կապեր հաստատելու մասին: Դրանից առաջ, մեկ այլ երդվյալ նիկոլական, մի տնաբույս գրչակ, իր արևին՝ «տնտեսագետ», թե տնտեսական վերլուծիչ, ադրբեջանական ու թուրքական շուկաներ մտնելու, բան-ման ծախելու ախորժակներ ունի:

Ու այս հոգեմտավոր թափոնը, այս ժեխակերպ թշվառականները երկուսուկես տարի «դմփ-դմփ-հու»-ով երկրի ղեկավար են դարձել ու...

Պա՞րզ չէր, որ սրանք՝ հայության հանդեպ աբիժնիկական ատելությամբ ու մաղձով ներծծված այս ստոր, տկարամիտ, թշնամու առաջ ի սկզբանե կռացած այս դիրտը միայն մեկ բան կարող է անել՝ կործանել երկիրը, կործանել ամեն ինչ, փոշիացնել 30 տարվա մեջ ահռելի զոհողությունների գնով ստեղծածը:

Պարզ էր: Եվ ասում էինք: Բայց «ժողովուրդը» չէր ուզում լսել ու չլսեց: Հիմա երևի երջանիկ են: Ինչպես այն անհասկանալի սուբյեկտները, որոնք այս օրերին, համազգային ողբերգության ու սգի այս վիճակում մտածում են... Նոր տարվա սեղան գցելու մասին:

Սրիկայախումբ, որին կարող են աջակցել միայն մանկուրտները, դավաճանները, տականքները: Սրիկայապետ, ով այն աստիճան է ատում հայ ժողովրդին, որ պետականորեն նույնիսկ սգո օր չհայտարարեց...

Սրիկայախումբ, որը պատերազմական գործողությունների ավարտից մեկ ամիս անց չի հայտարարել մեր զոհված զինվորների ու սպաների թիվը, անունները, չի հայտարարել ռազմատեխնիկայի կորուստների մասին, որ Սյունիքի սահմանների պաշտպանությունը թողել է ինքնահոսի:

Սրիկայախումբ, որն ընդունակ է ցանկացած ստորության: Հանդուրժել նման ոճրագործներին պետության ղեկի մոտ, նշանակում է կողմ լինել պետության կործանմանը և արագացնել այդ կործանումը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը