Մեկնաբանություն

09.12.2020 00:09


Փաշինյանական թափոնն ամեն օր նորանոր ցածրունքներ է նվաճում

Փաշինյանական թափոնն ամեն օր նորանոր ցածրունքներ է նվաճում

Ամեն անգամ, երբ թվում է, թե էլ ընկնելու տեղ չի կարող լինել, փաշինյանական տապոռ քարոզչությունը կարողանում է նվաճել նորանոր ցածրունքներ:

Այն օրը ֆեյսբուքներում մի ձայնագրություն էր շրջանառվում: Գիտեք, Ալիևների ընտանիքի մոտիկ բարեկամ (ըստ լուրեի՝ ոչ միայն բարեկամ) Լուկաշենկոն փոխանցում է ալիևյան կլանի առաջարկը, թե՝ 5 միլիարդ կտա տարածքների դիմաց: Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը մեկ միլիարդ էլ ավելի է առաջարկում՝ պայմանով, որ Ալիևն առհավետ հրաժարվի 7 շրջաններից:

Բավականին ուշագրավ խոսակցություն էր՝ էլ ավելի հետաքրքրական հետևությունների առիթ տվող: Ձայնագրությունը, ինչպես ասվում է՝ վիրուսային ստացվեց ու արագորեն տարածվում էր: Դա բավական էր, որպեսզի փաշինյանական քարոզիչներն իրար խառնվեն...

Հետաքրքիրը հենց դրանց իրար խառնվելն էր, որովհետև ձայնագրության մեջ, բնականաբար, ոչ նիկոլի անուն էր շոշափվում, ոչ էլ ազգանունը: Բայց դե բոլորը հասկանում են, որ այն, ինչը բավականին տպավորիչ մերժել է Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, արել է նիկոլ փաշինյանը: Դրա համար էլ նիկոլոզոմբոգվարդիան իրար էր խառնվել: Զավեշտականն այն է, որ տարանուն ֆեյքախառն օգտատպերի կողմից տարածվում էր նույն տեքստը, թե՝ «ժողովո՜ւրդ, չհավատաք... նիկոլը լայվ կմտնի, կասի՝ իրականում ինչ է եղել»:

Հետաքրքիր է, թե ո՞նց էր նիկոլն ասելու, եթե ինքն այդ ձայնագրության վայրում չի եղել: Առհասարակ, հետաքրքիր է, որ գիտակից ամբողջ կյանքում ստախոսած նիկոլը ինչ ճիշտ բան կարող է ասել, առհասարակ: Ոչ միայն տարածված ձայնագրության վերաբերյալ:

Բայց պարզվում է, դա դեռ հատակը չէր: Պարզվում է, նիկոլ-հերձվածողի «հին գվարդիայում» կան աղազարյանակերպ այլ կերպարներ ևս: Դե, Աղազարյանի դեպքը պաթոլոգիա է: Սակայն պարզվում է, որ «հին գվարդիայից» Հովհաննես Իգիթյանն էլ նրանից շատ չի տարբերվում:

Մտքի սույն գիգանտը, հայկական դեմոկրատիայի խորթ զավակներից մեկը, որ գերհասուն տարիքում որոշել էր «իրքայլական» դառնալ, ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե այդ փաստաթուղթը Պուտինն էլ է ստորագրել, ուրեմն նրա հրաժարակա՞նը պետք է պահանջել:

Ասում եմ, չէ՞, մտքի գիտա՛նտ:

Նման տխմարությանը որևէ տրամաբանական հակադարձում անելն ի սկզբանե սխալ կլիներ: Նախ, չի կարելի փչացնել Իգիթյանի արտաբերած բյուրեղյա զառանցանքը որևէ մեկնաբանությամբ: Երկրորդ, նման հիմարությանն արձագանքելը կամ որևէ բան հակադարձելը կնշանակեր իջնել այդ մակարդակին ու արհամարհել սեփական ինտելեկտը:

Բայց, իհարկե, հազվագյուտ նմուշ է: Թանգարանում դրվելիք: Հիմարության թանգարանում, անշուշտ:

Առհասարակ, հպանցիկ, թեպետ զուտ մասնագիտորեն հետևելով փաշինյանական քարոզչության ընթացիկ թեզերին, անհնար է չարձանագրել այն բացահայտ հանգամանքը, թե որքան պրիմիտիվ ու զառանցանքային են դրանք: Մյուս կողմից, որքա՜ն շատ են ատում փաշինյանն ու իր քարոզիչները հայերիս ու հայությանը, որ կարծում են, թե նման տխմարություններ դուրս տալով կարող են իրենց քարոզչական հարցերը լուծել: Նրանք, չգիտես ինչու, համոզված են, որ Հայաստանում բացառապես պողոսներ են ապրում, որ առհասարակ, մեր հասարակության մեծամասնությունը ոչ միայն կորցրել է դատողունակությունը, այլև առհասարակ ուղեղազրկվել է:

Չէ, սրանք արդեն ոչ թե հատակում են, այլ վաղուց գետնի տակն են անցել իրենց «մակարդակով»: Երևի Բաքվի ուղղությամբ թունել են փորում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը