Կարծիք

07.12.2020 09:10


Դա կլինի Նիկոլի հերթական սրիկայությունը

Դա կլինի Նիկոլի հերթական սրիկայությունը
Չգիտեմ, թե որքանով է ճիշտ այն տեղեկությունը, որ Նիկոլը դեմքն ու իշխանությունը փրկելու համար պատրաստվում է ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա կլինի իր հերթական սրիկայությունը։
Ինչո՞ւ։
Ես միշտ եղել եմ Արցախի անկախության ճանաչման կողմնակիցը եւ համարել եմ, որ դրա ամենաճիշտ ժամանակը եղել է 1994 թվականը։ Դա ճիշտ կլիներ անել ապրիլյան պատերազմի ժամանակ, նաեւ այս պատերազմի ամենաառաջին օրերին։
Խնդիրն ոչ միայն ճանաչելն է, այլ դրա համար ճիշտ պահն ընտրելը։
Արդյոք հիմա՞ է այդ ճիշտ պահը, երբ Արցախն ու Հայաստանն այս վիճակում են, երբ միջազգային վիճակը դրա համար ամենանպաստավորը չի։ Արդյոք հաշվե՞լ են հնարավոր հակաքայլերը Արցախի վերաբնակեցման այս դժվար փուլում։
Արդյոք զոնդաժ արե՞լ են միջազգային խաղացողների պահվածքը, արդյոք գիտե՞ն, թե ասենք այս երկու ամսվա ընթացքում ինչ հնարավոր զարգացումներ են լինելու մեր տարածաշրջանում։
Վստահ եմ, որ ոչ։ Եթե դա ճիշտ է, ապա Արցախը վերջնականապես հարվածի տակ դնելու համար է դա արվում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը