Կարծիք

29.11.2020 12:33


Ստորությունից ու դավաճանությունից անդին

Ստորությունից ու դավաճանությունից անդին

Արցախի հարցով բանակցությունների, պատերազմի և կապիտույլացիայի թեմայով Նիկոլ Փաշինյանի գրածի իմաստը հետևյալն էր՝ եթե տարածքները հանձնեի առանց պատերազմի, ապա ինձ կասեին՝ «Նիկոլ դավաճան», ուստի որոշեցի հանձնել զոհերի գնով, որ հանկարծ չասեն՝ «Նիկոլ դավաճան», իսկ ես էլ հնարավորություն ստանամ ասելու, որ լավ չեք կռվել, ես ի՞նչ կարող էի անել։

Լրջորեն վերլուծել նրա ասածները բանակցային գործընթացի, կազանյան իրադարձությունների, մադրիդյան սկզբունքների, պատերազմի մասին, անիմաստ գործ է։ Դա կվիրավորի իմ ինտելեկտը։ Իմաստ չունի մեկնաբանել ստախոսությունն ու դատարկաբանությունը։

Մեկ այլ բանի կանդրադառնամ։

Զայրացուցիչն այն չէ, որ գերագույն գլխավոր կապիտուլյանտը պարզունակ ստերով, պատճառահետևանքային կեղծ կապերով ու էժանագին բացատրություններով փորձում է արդարացնել սեփական սխալ քայլերի արդյունքում գրանցած կատաստրոֆան։ Ստերին սովորել ենք ու արդեն չենք զայրանում։

Զայրացուցիչն այն է, որ նման ապուշագույն արդարացումների սպառող կա։ Ինքը գիտի, որ կա ու դրա համար էլ գրում է։ Ինքն իր լսարանի համար է գրում՝ շատ լավ իմանալով, որ նրանց անասունի տեղ է դնում։

Իսկ ամենազայրացուցիչն ու ամենասարսափելին այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականության զոհերին՝ գերիների ու անհետ կորածների հարազատներին, ուզում է օգտագործել սեփական աթոռի պահպանման համար՝ նրանց առաջարկելով դառնալ դաշնակիցներ։

Փաստորեն, մեր երեխեքը գերի են ընկել Ալիևին, իսկ Փաշինյանն էլ ուզում է նրանց հարազատներին գերի վերցնել Երևանում՝ «Հանկարծ իմ հրաժարականը չպահանջեք ու իմ դեմ չպայքարեք, թե չէ ձեր երեխեքը կշարունակեն գերի մնալ» հրեշավոր կարգախոսի շրջանակներում։

Նիկոլի արածը ստորություն չէ, դավաճանություն չէ։ Դա ստորությունից ու դավաճանությունից անդին է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը