Մեկնաբանություն

28.11.2020 10:46


«А теперь я Наташа!»-2

«А теперь я Наташа!»-2

Հենց որ Նիկոլ Փաշինյանը զգաց, որ խնդիրներ են առաջացել և աթոռ կորցնելու վտանգ կա, անմիջապես մի գրառում արեց, թե բա 2 (երկու) անգամ զանգել եմ ՌԴ նախագահ Պուտինին (էն մյուս խոսացածներս չհաշված)։ Դրանով ուզում էր ասել, թե բա տեսեք, ես «Լադիմիր Լադիմիրիչի» հետ լավ եմ։ Պողոսներին այդպիսով ապուշացնում էր, իսկ մյուսների դեմ փորձում «դրսից տղա բերել»։ Խղճուկ և ողորմելի տեսարան։

Մի խոսքով, ինքնիշխանիստ և Ռուսաստանին «թավշյա» հեղափոխությանն ադապտացնող Նիկոլը ադապտացվել է Կրեմլի պադվալում և «Наташа» դարձել։ Բայց կար մի ժամանակ, երբ Նիկոլը բազմապրոֆիլ ընդդիմադիր–հաճախորդ էր։ Նա պահանջում էր Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ–ից, համոզված էր, որ 2016–ի ապրիլյան պատերազմը ռուսներն էին հրահրել։

Հիմա Նիկոլի ձեռքը հեռախոս է ընկել ու նա անընդհատ զանգում է Մոսկվա՝ Կրեմլ։ Նա Հայաստանը սարքել է ուզվոր և աղքատ բարեկամ։

Չի բացառվում, որ Նիկոլը նույն ինտենսիվությամբ զանգում է նաև Ալիևին։ Չէ՞ որ Դուշանբեից հետո հայտարարվեց, որ «վերելակային» դիվանագիտության շրջանակներում Երևան–Բաքու օպերատիվ կապ է ստեղծվել։ Կապի ընդհատման մասին բան չի ասվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն դեռ շարունակվում է։ Ըստ ամենայնի խոսում են հայ–ադրբեջանական սահմանագծերի մասին։ Ու քանի որ Նիկոլը «պատահաբար» սովետական Հայաստանի քարտեզներից սկսեց խոսել, նշանակում է, որ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի որոշ բնակավայրերի գլխին սև ամպեր են կուտակվում։ Հողատու Նիկոլը, որը հիմա համատեղությամբ «Наташа» է աշխատում, դեռ անելիքներ ունի, ավելի ճիշտ՝ հանձնելիքներ։

Քանի դեռ նա վարչապետի աթոռին է, Երևանն անգամ ենթակա է հանձնման։ Այնպես որ ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիների որոշելիքն է, թե իրենք ինչպես են ուզում շարունակել իրենց կյանքը՝ հողատու Նիկոլո՞վ, թե՞ առանց նրա։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը