Կարծիք

17.11.2020 22:18


Կապիտուլյացիայից առաջ

Կապիտուլյացիայից առաջ
Փաստորեն, մենք Պուտինից ենք իմանում և՛ զոհերի քանակի, և՛ պատերազմի ժամանակ տեղի ունեցած բանակցությունների բովանդակության մասին։
ՌԴ նախագահի ասածից պարզ է դառնում, որ զոհերը կարող էին էականորեն քիչ լինել, պատերազմը ավելի շուտ կդադարեցվեր, մենք այդքան տարածք չէինք կորցնի և մերը կլինեին Շուշին ու Հադրութը։
Ու կրկին հարցեր են առաջանում` որքա՞ն են մեր զոհերը և ինչո՞ւ հանձնվեց Շուշին։ Ինչո՞ւ պաշտոնական Երևանը գնաց ոչ թե որոշակի զիջումների (հատկապես երբ հենց սկզբում ակնհայտ էր ուժերի բալանսն ի վնաս մեզ), այլ կապիտուլյացիայի ճանապարհով։
***
Դավաճանության և անմեղսունակության արանքում
————————
Վլադիմիր Պուտինն իր տեսակետը հայտնեց «Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, թե՞ անմղսունակ» թեմայով։ ՌԴ նախագահն ասաց, որ Փաշինյանը դավաճան չէ․․․
Նիկոլի փոքրաթիվ կողմնակիցները, այդ թվում՝ Հ1–ը, ուրախությամբ տարածում են Պուտինի խոսքերը, թե բա տեսեք ՌԴ նախագահն էլ ասաց, որ Փաշինյանը դավաճան չէ։ Իրենք, փաստորեն, կառչում են անմեղսունակի վարկածից։ Ի դեպ, ճիշտ էլ անում են։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը