Կարծիք

13.11.2020 12:27


Ինչպես ծնվեց կապիտուլյացիան և ինչ անել

Ինչպես ծնվեց կապիտուլյացիան և ինչ անել
1․ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից։
Այո՛, հնարավոր էր, եթե Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացը միտումնավոր կամ հիմարաբար չմտցներ փակուղի, չփչացներ հայ–ռուսական, հայ–իրանական հարաբերությունները (Ռուսաստանն ու Իրանը, անկախ ամեն ինչից, միևնույն է իրենց օգնությունը տվեցին), չպառակտեր հանրությունը, չպայքարեր Արցախի ու բանակի դեմ, թույլ չտար ռազմական բալանսի խախտում։
2․Հնարավո՞ր էր հաղթել այս պատերազմում։
Ո՛չ, Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հայ ժողովուրդը դատապարտված էր պարտության։ Պատճառները բազմաթիվ են՝ անգրագետ կառավարումից մինչև հոգեբանություն։
3․Հնարավո՞ր էր խուսափել այս կապիտուլյացիոն փաստաթղթից։
Այո՛, եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ պահին համաձայներ զինադադարի։ Սեպտեմբերի 27–ից հետո նա այդպիսի մի քանի հնարավորություն է ունեցել, սակայն գերադասել է «Հաղթելու ենք» կարգախոսի, կեղծ քարոզչական կրակահերթի տակ թշնամուն թույլ տալ հասնել մինչև Շուշի։
Եթե ռուսական ուղղաթիռի խոցումը չլիներ և չլիներ ռուսների կոշտ արձագանքը, ապա Ադրբեջանն արդեն կանգ չէր առնելու։
4․Հնարավո՞ր է դուրս գալ այս մղձավանջից։
Այո՛, բայց ուժերի գերլարումով, հետևողական ու տարիների աշխատանքի շնորհիվ, նոր որակի պետությամբ ու բացառիկ հայրենասիրությամբ։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը