Կարծիք

11.11.2020 13:49


Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը րոպե շուտ պետք է կայացնեն հեռանալու որոշում՝ հանուն մեր ազգային շահերի

Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը րոպե շուտ պետք է կայացնեն հեռանալու որոշում՝ հանուն մեր ազգային շահերի

Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:

Այս գահավիժող ընթացքը կասեցնելու համար պետք է օգտագործել բոլոր, անգամ ամենափոքր հնարավորությունները: Եվ օգտագործել ԱՆՀԱՊԱՂ...

Արցախի նախագահը պետք է ժամ առաջ հեռանա կամ հեռացվի: Նա չուներ և չունի լիազորություն Արցախի տարածքային ամբողջականությունը միանձնյա քմահաճույքով առևտրի առարկա դարձնելու կամ նման լիազորություն երրորդ անձի պատվիրակելու: Նա իր գործունեությամբ ոտնահարել է Արցախի Սահմանադրությունը, և որևէ կերպ կապ չունի Արցախի չճանաչված լինելը:

ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ հեռանա: Նա ստանձնել է պարտավորություններ, որոնց իրավասությունն ու լիազորությունը չունի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Արցախի տարածքները հանձնելու ժամանակացույցին:

ԿՐԿՆԵՄ: Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:

Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, իրավիճակի բարելավման անգամ մինիմալ շանսերը պետք է օգտագործվեն, հակառակ դեպքում՝ մենք մեզ չենք ներելու և չեն ներելու սերունդները: Ներքաղաքական գզվռտոցի ժամանակը չէ: Մենք պետք է գիտակցենք, որ այս օրհասական վիճակում իրավունք չունենք մեր հավաքական էներգիայի որևէ մասնիկ անգամ սպառելու անկարևոր ուղղությամբ: Հիմա հայրենիքի փրկության օրակարգից զատ՝ ամեն ինչ անկարևոր է: Մենք միասնաբար պետք է մերժենք և դատապարտենք մեր ներսում որևէ բռնություն՝ իր որևէ դրսևորմամբ: Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը րոպե շուտ պետք է կայացնեն հեռանալու որոշում՝ հանուն մեր ազգային շահերի: Չորս օրը քիչ է և շատ՝ միաժամանակ: Կավարտվի անպտուղ, եթե տրվում ենք անգործությանն ու անհույս սպասմանը: Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից ՄԵՆՔ ՀԱՊԱՂԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ: Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր: Աստված պահապան մեր երկու պետություններին և ժողովրդին...

Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը