Կարծիք

11.11.2020 08:39


Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն հետագիծը (կրակոց անցյալից)

Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն հետագիծը (կրակոց անցյալից)
Վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի առաջին իսկ հայտարարություններից հետո զգուշացրել եմ սպասվող աղետի մասին։ Հասկացողը՝ հասկանում էր, չհասկացողը՝ չէր ուզում հասկանալ։
Ամբոխը վայելում էր իր ստեղծած թույնը և հիանում թունավոր գործարանի տնօրենի բեմադրություններով։ Այդ ընթացքում ամպեր էին կուտակվում Շուշիի ու ողջ Արցախի գլխին։ Բայց ամբոխը նախընտրում էր ապրել փակված աչքերով ու ականջներով՝ այդպես ապրելով նաև այն պահին, երբ թշնամին մտել էր Շուշի։
Ամբոխը չի սիրում իրականությունը։ Նրա համար ատելի է ճիշտ ախտորոշում դրած բժիշկը, լավ հաշվող մաթեմատիկոսը, կապիտուլյացիայից զերծ պահելու մտադրությամբ խոսող քաղաքական մարդը։
Պատերազմի օրերին իմաստ չկար հիշեցնելու, բայց հիմա արժե հետ նայել, որ գոնե մեր հայրենիքի այս մի կտորն էլ թուրքի բաժին չանենք, հետ պտտեցնենք կորուստների թափանիվը և ապագան ազատենք մշուշից։
Կից ներկայացված հարցազրույցը 2019թ․ փետրվարին է եղել։ Երբեմն պետք է նաև անցյալից կրակել, որպեսզի իրականություն վերադարձնես ներկաներին ու կառուցես ապագան։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը