Աշխարհ

07.11.2020 21:33


«Ընտրությունները դեռ չեն ավարտվել». Թրամփը չի ընդունել իր պարտությունը

«Ընտրությունները դեռ չեն ավարտվել». Թրամփը չի ընդունել իր պարտությունը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել իր պարտությունն այն բանից հետո, երբ ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ հայտարարել են դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին:

«Մենք բոլորս գիտենք, թե ինչու է Ջո Բայդենը շտապում իրեն հաղթող ճանաչել, թե ինչու են նրա դաշնակից-ԶԼՄ-ները փորձում օգնել նրան. նրանք չեն ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի: Պարզապես փաստն այն է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Ջո Բայդենը պաշտոնապես չի հաստատվել որպես հաղթող որևէ նահանգում»,-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թրամփի շտաբի տարածած հայտարարության մեջ:

Թրամփն ընդգծել է, որ երկուշաբթի օրվանից իր շտաբը կսկսի դատարանում պաշտպանել իր դիրքորոշումը:

Նշենք, որ Բայդենի հաղթանակի մասին հայտարարել են CNN-ը մի շարք այլ ամերիկյան լրատվամիջոցներ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը