Աշխարհ

07.11.2020 18:57


Ալիևը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին ակտիվ գրաֆիկով զեկուցում է Էրդողանին

Ալիևը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին ակտիվ գրաֆիկով զեկուցում է Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հուրիեթ»-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Մարաշի 7-րդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցի մասին, որում վերջինս մանրամասներ է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին:

Իր ելույթում Էրդողանը հայտնել է, որ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ՝ տեղեկանալու Լեռնային Ղարաբաղում զարգացումների մասին: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևից դրական զարգացումների մասին է լսել, ինչը իրեն երջանկացրել է:

Այս խորագրի վերջին նյութերը