Աշխարհ

30.10.2020 09:49


«Ոչ մի երկիր չի կարող համակերպվել իսլամական ահաբեկչական գործողությունների հետ». Թրամփը իր զորակցությունն է հայտնել Ֆրանսիային

«Ոչ մի երկիր չի կարող համակերպվել իսլամական ահաբեկչական գործողությունների հետ». Թրամփը իր զորակցությունն է հայտնել Ֆրանսիային

Ոչ մի երկիր չի կարող համակերպվել իսլամական ահաբեկչական գործողությունների հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են։ ԱՄՆ-ն համերաշխ է այս ճակատամարտում իր ամենահին դաշնակիցի հետ։ Իսլամական ահաբեկչական նմանատիպ գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել։ Ոչ մի երկիր չի կարող համակերպվել նման գործողությունների հետ»,-գրել է նա Twitter-ում։

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը, իր հերթին, գրել է, որ «իսլամական ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ԱՄՆ-ն աջակցում է Ֆրանսիային»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։

Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել էր հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը