Աշխարհ

28.10.2020 16:31


«Բայրաքթարից» հզոր է․ փորձագետը խոսել է ռուսական «Օրիոն» ԱԹՍ-ների մասին

«Բայրաքթարից» հզոր է․ փորձագետը խոսել է ռուսական «Օրիոն» ԱԹՍ-ների մասին

Հետախուզական-հարվածային «Օրիոն» ԱԹՍ-ները, որոնք ռուսական բանակի զինանոցում մարտական հնարավորություններ ունեցող առաջին դրոնները կլինեն, զգալիորեն կբարձրացնեն բանակային ավիացիայի մարտական ներուժը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է անօդաչու համակարգերի ոլորտում առաջատար ռուսաստանցի փորձագետ Դենիս Ֆեդուտինովը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զորքերը ստացել են «Օրիոնների» առաջին խմբաքանակը՝ երեք դրոն ու կառավարման կետ, որը բաղկացած է երկու շարժական համալիրներից։ «Սա կլինի ռուսական զինվորականների մոտ հայտնված առաջին հետախուզական-հարվածային անօդաչուն, ինչն անկասկած կբարձրացնի Ռուսաստանի ԶՈւ հնարավորությունները։ Հուսով եմ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունն այդ ԱԹՍ-ների զգալի քանակ կգնի, նման դրոնները պետք է հարյուրավորներով ձեռք բերել։ Գնումների ծավալի ավելացումն առավել արդիական է դառնում, քանի որ ՈւԶԳԱ ընկերության կողմից ստեղծվող ավելի ծանր «Ալրիուս» համակարգերը դեռ պատրաստ չեն», - ասել է Ֆեդուտինովը։ Փորձագետը հիշեցրել է, որ սկզբնական մտահաղացման համաձայն՝ «Օրիոնը» պետք է հետախուզական ԱԹՍ լիներ, բայց մշակող ընկերությունը՝ «Կրոնշտադտը», ուսումնասիրելով ռուսական բանակի կարիքները, որոշել է ընդլայնել դրա հնարավորությունները։ Համեմատելով այսօր Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում ակտիվորեն կիրառվող Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ի հետ` գործակալության զրուցակիցը նշել է, որ «Օրիոնի» բնութագրերն ավելի բարձր են, քան թուրքական ԱԹՍ-ինը։ Նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը, որը որպես կանոն ավելի քիչ հնարավորություններ ունի, ավելի շատ օգտակար հնարավորություններ ունի, իսկ թռիչքի տևողությունն ավելի երկար է։ Ինչ վերաբերում է ոլորտի այլ առաջատար խաղացողներին, անկասկած Իսրայելն ու ԱՄՆ-ն հեռու են գնացել անօդաչու ավիացիայի ոլորտում, սակայն մենք ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ունենք մի շարք ավանդական գործընկերներ, որոնք կցանական ձեռք բերել մեր ԱԹՍ համակարգը»,֊նշել է Ֆեդուտինովը։ «Օրիոն» ԱԹՍ-ն Ռուսաստանի առաջին օդային հետախուզության համալիրն է ՝ անօդաչու թռչող սարքով, թռիչքի մեծ տևողությամբ, որը համապատասխանում է MALE (medium-altitude long-endurance–միջին բարձրության, թռիչքի երկար տևողությամբ) դասին։ Համալիրի խնդիրներն են օդային հետախուզություն ու պարեկությունը, ցամաքային ու ջրային օբյեկտների կոորդինատների հայտնաբերումը, տեղանքի տեղագրական նկարահանումները և այլն:

Աղբյուրը`armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը