Քաղաքական

28.10.2020 14:47


Ստեփանակերտը ռմբակոծել են թուրքական F-16-երով․ WarGonzo

Ստեփանակերտը ռմբակոծել են թուրքական F-16-երով․ WarGonzo

Թուրքական F-16 ինքնաթիռները զանգվածաբար ռմբակոծել են Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է WarGonzo-ի թելեգրամյան ալիքը։

Հղում անելով Ստամբուլում իր աղբյուրներին՝ ալիքը հայտնում է, որ Արցախի քաղաքներին հարվածները կատարել են թուրքական ռազմաօդային ուժերը՝ անձամբ Էրդողանի հրամանով։

Թիրախներից մեկն էլ եղել է Արցախի մայրաքաղաքի ծննդատունը։

«Խոսքեր չկան։ Բոլորս տեսնում ենք, թե ինչպիսին է Թուրքիայի նորագույն պատմությունը, որն այդպես ջանադրաբար կերտում է Էրդողանը»,-նկատում է WarGonzo-ի թելեգրամյան ալիքը։

7or.am

3 (3)

Այս խորագրի վերջին նյութերը