Քաղաքական

23.10.2020 22:32


Ստեփանակերտի հրթիռակոծությունից այրվել է ավտոմեքենա, ավերվել շենքեր, վնասվել թաղամասը սնուցող գազատարը. Արցախի ԱԻՆ

Ստեփանակերտի հրթիռակոծությունից այրվել է ավտոմեքենա, ավերվել շենքեր, վնասվել թաղամասը սնուցող գազատարը. Արցախի ԱԻՆ

Ստեփանակերտի հրթիռակոծության հետեւանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել շենքեր, վնասվել՝ թաղամասը սնուցող գազատարը։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հրթիռակոծության հետեւանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաեւ թաղամասը սնուցող գազատարը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Մարդկային կորուստներ չկան»,-հայտնում է պետական ծառայությունը։

Այս խորագրի վերջին նյութերը