Աշխարհ

23.10.2020 09:34


Ադրբեջանցիները սոցցանցերում գրում են 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո «Ազգային հերոսի» կոչում ստացած գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին

Ադրբեջանցիները սոցցանցերում գրում են 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո «Ազգային հերոսի» կոչում ստացած գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի շրջանում տարածվում է «Ադրբեջանի ազգային հերոս», ապրիլյան պատերազմի մասնակից, գնդապետ Շյուքյուր Նարիման օղլու Համիդովի (Şükür Nəriman oğlu Həmidov) սպանվելու լուրը, գրում է Razm.info-ն:

Տեղեկությունը տարածում են նաև ադրբեջանական «պաշտոնական գծի մեջ» աշխատող էջերը։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել։

Գրառումներում նշվում է, որ Համիդովը սպանվել է «Ղուբաթլուի ուղղությամբ» ընթացող մարտերում։

Համիդովն «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է ստացել 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ նա դեռ փոխգնդապետ էր և Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի 706-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը։ Նշվում էր, որ Համիդովը մասնակցել է Արցախի հարավ-արևելքում «Լելե թեփե» բարձունքի գրավման գործողություններին, ինչի համար էլ պարգևատրվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը