Քաղաքական

22.10.2020 14:55


Ալիևը չի բացառել Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպումը

Ալիևը չի բացառել Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի բացառում Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հավանականությունը, բայց նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նման հրավեր չի ստացել։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

«Այո՛, դա հնարավոր է, այդպիսի հանդիպումներ կայացել են նաև նախկինում։ Ամեն ինչ կախված է օրակարգից։ Ցավոք, հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները Հայաստանի ներկայիս կառավարության պայմաններում շատ հեռու են»,-ասել է Ալիևը ճապոնական Nikkei թերթին։

«Ես բազմիցս այցելել եմ Մոսկվա՝ նախագահ Պուտինի հրավերով։ Անգամ տարվա մեջ մի քանի անգամ։ Այնպես որ, բարձր մակարդակով այդ շփումները սովորական երևույթ են գործընկեր և հարևան երկրների միջև։ Նախագահ Պուտինը նույնպես ոչ մեկ անգամ է ժամանել Ադրբեջան»,-ավելացրել է Ալիևը։

Ադրբեջանը դեմ չէ Ղարաբաղում խաղապահների և դիտորդների տեղակայմանը, սակայն առաջ կբերի իր պայմանները: Հայտարարել է Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա առաջարկներով՝ կապված դիտորդների և խաղաղապահների քանակի, կազմի և ժամկետների հետ:

Ինչ վերաբերվում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա Ալիևը ասել է, որ «Բաքուն երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման հարցով հանրաքվեի անցկացմանը»:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը չի բացառում, որ «Ղարաբաղում կարող է ստեղծվել մշակութային ինքնավարություն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը