Աշխարհ

19.10.2020 09:38


Հարյուրավոր ամերիկահայեր Թրամփի շարասյանը դիմավորել են բողոքի պաստառներով` պահանջելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ (տեսանյութ)

Հարյուրավոր ամերիկահայեր Թրամփի շարասյանը դիմավորել են բողոքի պաստառներով` պահանջելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ (տեսանյութ)

Հարյուրավոր ամերիկահայեր նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ աջակիցների հետ մեկտեղ հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այդտեղ մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:

Upi.com-ի փոխանցմամբ`ամերիկահայերը պաստառներ են պարզել`ուշադրություն փորձելով հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա, և պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին:

***

ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաև հայերի մասին:

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաև՝ հիանալի գործարարներ, ի դեպ: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,-ասել է Թրամփը` հանրավաքի բազմության մեջ նկատելով նաև հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը