Քաղաքական

14.10.2020 19:14


Մատվիենկոն կոչ է արել ԼՂ հակամարտության հարցում վերջ դնել «կրակի վրա յուղ լցնելուն»

Մատվիենկոն կոչ է արել ԼՂ հակամարտության հարցում վերջ դնել «կրակի վրա յուղ լցնելուն»

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կոչ է անում վերջ դնել բոլոր սադրիչ հայտարարություններին, որոնք «յուղ են լցնում կրակի վրա» Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

«Անհրաժեշտ է դադարեցնել բոլոր տեսակի սադրիչ հայտարարությունները ինչպես մի կողմից, այնպես էլ մյուս կողմից, որոնք թույլ չեն տալիս ինչ-որ կերպ կայունացնել իրավիճակը, այլ միայն յուղ են լցնում կրակի վրա և խախտում են բանակցությունների սեղանի շուրջ նստելու և լուծում գտնելու իրական ցանկությունը»,-ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մատվիենկոն:

Վերջինս հիշեցրել է, որ հակամարտության կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով կոչ է անում ոչ միայն Ռուսաստանը, և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություն է արվել:

«Ցանկացած խոստում, ցանկացած շփում, ցանկացած երկխոսություն, ցանկացած հեռախոսային բանակցություն, իհարկե, կրակոցներից ավելի լավ են: Եվ մենք շատ լավ զրույցներ ենք ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ: Եվ, իհարկե, նրանք նույնպես շատ մտահոգված են այն ամենով, ինչ տեղի է ունենում, յուրաքանչյուրը փորձում է ներկայացնել իր ճշմարտությունը: Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մեր երկրի նախագահը շատ բան է անում՝ արդյունքի հասնելու համար, այն է մարտական գործողությունները անհապաղ դադարեցնելը»,-ընդգծել է Մատվիենկոն:

Վերջինս հավելել է, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա, միայն բանակցություններ և փոխզիջումներ երկու կողմերից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը