Քաղաքական

14.10.2020 11:16


Կոսաչովը հայտարարել է ԼՂ բանակցություններին Թուրքիայի մասնակցության աղետալի ազդեցության մասին

Կոսաչովը հայտարարել է ԼՂ բանակցություններին Թուրքիայի մասնակցության աղետալի ազդեցության մասին

Անկարայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, հաշվի առնելով Բաքվի դիրքորոշման աջակցությունը, չի նպաստի խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը, Թուրքիան կարող է սրել իրավիճակը, չորեքշաբթի РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Անկարան «չի առարկում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին՝ ղարաբաղյան խնդրի շուրջ քառակողմ բանակցություններ վարել ՝ Բաքվի, Երևանի, Անկարայի և Մոսկվայի մասնակցությամբ:

«Այս ձևաչափը, իմ կարծիքով, կործանարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար: Այս ձևաչափով Անկարան, ի տարբերություն Մոսկվայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների այլ մայրաքաղաքների, ավելորդ է, քանի որ նրա դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան Բաքվի դիրքը կրկնօրինակելը: Հետևաբար, դրանում չկա ավելացված արժեք, բայց կա ներուժ հակամարտության կողմերի մոտեցումների հետագա արմատականացման համար»,-ասել է քաղաքական գործիչը:

«Խնդիրը, ինչպես տեսնում է Մինսկի խումբը, ներառյալ Ռուսաստանը, կայանում է նրանում, որ հակառակը՝ ապաարմատականացնել և մերձացնել այդ մոտեցումները»,-ընդգծել է Կոսաչովը:

Այս խորագրի վերջին նյութերը