Աշխարհ

13.10.2020 13:00


Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում հայ համայնքի բազմահազարանոց բողոքի ակցիայից լուսանկար և տեսանյութ է հրապարկել

Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում հայ համայնքի բազմահազարանոց բողոքի ակցիայից լուսանկար և տեսանյութ է հրապարկել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ Լոս Անջելեսում Արցախի ճանաչման և ադրբեջանական ու թուրքական ագրեսիայի դատապարտման համար բողոքի ակցիա իրականացնող հազարավոր հայերի մասնակցությամբ տեսանյութ հրապարակելով:

39-ամյա Քարդաշյանը նախ լրատվականներից մեկով լուսաբանվող բողոքի ակցիայից լուսանկար է հրապարակել, այնուհետև «Գինի լից» երգի ներքո տեսանյութ տեղադրել: Հեռուստաաստղն ավելի ուշ նաև Քորթնի Քարդաշյանի հետ 2019 թվականին Հայաստան կատարած այցից է լուսանկար հրապարակել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը