Աշխարհ

11.10.2020 12:59


Նյու Յորքում հայերը կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը՝ կոչ անելով համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային (լուսանկար, տեսանյութ)

Նյու Յորքում հայերը կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը՝ կոչ անելով համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային (լուսանկար, տեսանյութ)

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա։ Ցույցի մասնակիցները գիշերը կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը, հաղորդում է տեղական CBS New York-ը։

Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախի Հանրապետությունում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Աղբյուրը՝ tert.am

hayery-phakel-en-bruqlini-kamu-n191411-1

Այս խորագրի վերջին նյութերը