Աշխարհ

10.10.2020 10:19


«Արցախը դարեր ի վեր մեր հայրերի հողն է և մենք այն կպաշտպանենք»․ ռուսատատաբնակ հայ բլոգերները տեսաուղերձ են հղել (տեսանյութ)

«Արցախը դարեր ի վեր մեր հայրերի հողն է և մենք այն կպաշտպանենք»․ ռուսատատաբնակ հայ բլոգերները տեսաուղերձ են հղել (տեսանյութ)

Ռուսատատաբնակ հայտնի մի շարք հայ բլոգերներ տեսահոլովակ են նկարահանել, որում պատմում են Արցախում ծավալվող իրադարձությունների մասին և ոչ միայն։

«Ողջույն, մենք հայ ենք։ Ամբողջ աշխարհում մենք 10 միլիոն ենք։ Մենք խաղաղասեր ազգ ենք։ Ինչպես բոլոր մարդիկ, մենք նույնպես ունենք երազանքներ․ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ և միասին ծերանալ։ Սակայն Հայաստանի մեր հարազատների համար խաղաղ կյանքը կանգ առավ։ Արցախում սկսվեց պատերազմ։

Մեր եղբայրները պաշտպանում են մեր սրբավայրերը, մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր հայրենիքը և այնտեղ ազատ ապրելու իրավունքը։

Ոչ մեծ, բայց հզոր Հայաստանի դեմ պատերազմում է ոչ միայն Ադրբեջանը, այլև թուրքական բանակը՝ սիրական վարձկաններով։ Արցախը դարեր ի վեր մեր հայրերի հողն է։ Եվ մենք այն կպաշտպանենք։

Աշխարհը մեկ անգամ աչքերը փակեց, այդ իսկ պատճառով շատ հայեր չեն ապրում իրենց պատմական հայրենիքում։ Եվ այժմ, 21-րդ դարում, մենք ոչ մի բարոյական իրավունք չունենք ևս մեկ անգամ դա թույլ տալ։ Մենք դեմ ենք բռնությանը։ Մենք խաղաղության կողմնակից ենք»։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը