Աշխարհ

09.10.2020 10:40


«Էլ ոչ մի ցեղասպանություն». դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայ ընկերներին

«Էլ ոչ մի ցեղասպանություն». դերասան Մայքլ Բի Ջորդանն իր աջակցությունն է հայտնել հայ ընկերներին

«Քրիդ», «Սև հովազը» և այլ ֆիլմերից հայտնի հոլիվուդյան դերասան Մայքլ Բի Ջորդանը Twitter-ի էջում իր աջակցությունն է հայտնել հայ ընկերներին, որոնք աշխարհի տարբեր ծայրերում ցույցեր են անում` դատապարտելով Ադրբեջանի ու Թուրքիայի ահաբեկչական հարձակումներն Արցախի վրա:

«Էլ ոչ մի ցեղասպանություն: Մտքերով ամենուրեք գտնվող հայ ընկերներիս հետ եմ, և այս հավելվածի միջոցով եմ հետևում այն ամենին, ինչի մասին մեդիան լռում է»,-գրել է դերասանը` օգտագործելով «Խաղաղություն Հայաստանին» հեշթեգը:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը