Աշխարհ

07.10.2020 16:58


Եվրահանձնաժողովը ԼՂ-ում պատերազմի բորբոքման ֆոնին Թուրքիային «կարմիր քարտ» է ցույց տվել ԵՄ անդամակցության հարցով

Եվրահանձնաժողովը ԼՂ-ում պատերազմի բորբոքման ֆոնին Թուրքիային «կարմիր քարտ» է ցույց տվել ԵՄ անդամակցության հարցով

Եվրահանձնաժողովը հերթական անգամ առարկություն է ներկայացրել Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու առաջարկի դեմ։ Իր ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի, հանձնաժողովը ներկայացրել է գործոնների լայն շրջանակ, որոնց համաձայն՝ Անկարայի անդամակցությունը Եվրամիությանն այս պահին տեղին չեն:

Ինչպես նշում է International Business Times-ը, Եվրահանձնաժողովը ԼՂ-ում պատերազմի բորբոքման ֆոնին «կարմիր քարտ» է ցույց տվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը․ Միության գործադիր իշխանությունը, իր զեկույցում հայտարարել է, որ Անկարան չի կարողացել աջակցել ժողովրդավարությանը, ապահովել դատական համակարգի անկախությունը, նպաստել տնտեսական աճին, պայքարել կոռուպցիայի դեմ և ապակենտրոնացնել իշխանությունը:

«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փաստացի փակուղի են մտել»,-ասվում է զեկույցում:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև մոլեգնող հակամարտությանը թուրքական կողմի պատերազմը շարունակելու կոչերը նույնպես կխոչընդոտի ապագայում Անկարայի հետագա ջանքերին:

Եվրահանձնաժողովը նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016 թվականի տապալված հեղաշրջումից հետո քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին դաժան ճնշումների է ենթարկում։

«Թուրքիան շարունակում է ավելի ու ավելի հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, դատական համակարգի հիմնական իրավունքներն ու անկախությունը։ Իրավունքի գերակայության, հիմնական իրավունքների և դատական համակարգի շարունակվող բացասական փոփոխությունների վերաբերյալ ԵՄ-ի լուրջ մտավախությունները պատշաճ կերպով չեն դիտարկվել Թուրքիայի կողմից»,-ասվում է զեկույցում։

Այս խորագրի վերջին նյութերը