Քաղաքական

07.10.2020 11:45


ՊԲ ուժերը հյուսիսային ուղղությամբ կազմակերպել են հակագրոհ և հետ են վերադարձրել «Վարանգաթաղ» (Լուլասազ) կոչվող բարձունքը․ ՊԲ

ՊԲ ուժերը հյուսիսային ուղղությամբ կազմակերպել են հակագրոհ և հետ են վերադարձրել «Վարանգաթաղ» (Լուլասազ) կոչվող բարձունքը․ ՊԲ

Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։

Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը