Լրահոս

21.04.2011 10:27


Սամսոն Խաչատրյան. «Ինչո՞վ ապրեմ, եթե վաստակավոր գործազուրկ եմ»

Սամսոն Խաչատրյան. «Ինչո՞վ ապրեմ, եթե վաստակավոր գործազուրկ եմ»

Պատասխանելով այն հարցին, թե Ձեր ազատ արձակումը ՀԱԿ ներկայացրած 3 պահանջներից մեկին ընդառաջ քայլ համարո՞ւմ եք, բռնցքամարտի ԽՍՀՄ և աշխարհի չեմպիոն, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սամսոն Խաչատրյանը «7 օր»–ին ասել է. «Միգուցե, չեմ կարող որոշել, չեմ կարող ասել։ Դատավորն էլ լավն էր, կուզենայի բոլոր դատերն այդպես ընթանային։ Այնտեղ, ոնց ասեմ, ժողովուրդն էլ էր, ինչ–որ տեղ իշխանությանն էլ կարամ ասեմ, Ծառուկյանին էլ կարամ ասեմ, բոլորին շնորհակալ եմ, ով Հայաստանում թողեց այդ ընտրությունը կիսատ–պռատ արդար ընթանա։ Բայց դե էլի՝ 1 տարի էլ պայմանական տվեցին։ Ընկերներս կանչում են Մոսկվա, չգիտեմ ինչ առիթով, իսկ ես չեմ կարող Հայաստանից բացակայել, ես չեմ կարող այստեղից դուրս գալ, բա ինչո՞վ ապրեմ, եթե վաստակավոր գործազուրկ եմ։ Ամբողջ ընտանիքով չենք աշխատում, իրավական պետությունից խոսում են, բա ես պետք է մի տեղ գնա՞մ, որ մի բան հայթայթեմ ու ընտանիքս պահեմ։

Սամսոն Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ ավելի ուշ կարող եք կարդալ «7 օր»–ի «Հարցազրույց» բաժնում։

Այս խորագրի վերջին նյութերը