Քաղաքական

05.10.2020 17:45


Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը: Այս մասին երկուշաբթի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու, ինչպես նաեւ բանակցությունները վերսկսելու համար»,-Twitter-ի իր էջում գրել է Լե Դրիանը: Նա հավելել է, որ Լավրոիվ հետ զրույցի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռքբերվել անհապաղ միջոցների անհրաժեշտության մասին»: «Դա արվել է Մինսկի խմբում երկու երկների համանախագահության շրջանակում»,-նշում է Լե Դրիանը:

Նախարարը հավելել է, որ «կրկին նման դիրքորոշում է հայտնել» Բայրամովի եւ Մնացականյանի հետ բանակցությունների ընթացքում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը