Քաղաքական

05.10.2020 15:27


Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է. Վահրամ Պողոսյան

Թշնամու ռազմական օբյեկտներին երեկվա հասցված հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի կողմից թշնամու ռազմական օբյեկտներին երեկվա հասցված հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր: Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»,-գրել է նա:

Ավելի վաղ Պողոսյանը հայտնել էր, որ Արցախի ՊԲ-ն պատասխան հուժկու հարվածները հասցրել է արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են:

Այս խորագրի վերջին նյութերը