Աշխարհ

01.10.2020 11:16


Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով. SOHR-ը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջան ուղարկված վարձկանների վերաբերյալ

Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով. SOHR-ը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջան ուղարկված վարձկանների վերաբերյալ

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) փաստագրել է Ադրբեջանում Թուրքիայի կողմից աջակցվող խմբերից «առաջին սիրիացի վարձկանի մահը»։

Կառույցի պաշտոնական էջում տեղեկացվում է, որ հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկաններն Ադրբեջան են ուղարկվել ԼՂ մարտերին մասնակցելու համար, մինչդեռ նրանց միակ առաքելությունը պետք է լիներ նավթային հանքավայրերի պաշտպանությունը:

Նշվում է, որ իրենց աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանների թիվն Ադրբեջանում հասնում է 320-ի. նրանք փոխադրվել են թուրքական անվտանգության ընկերությունների կողմից։

«Ադրբեջան ուղարկվող սիրիացի գրոհայինների մեծ մասը թուրքմենական ծագում ունի, և նրանք Ադրբեջան են մեկնել «ազգային գործի պաշտպանության» պատրվակով, մինչդեռ Թուրքիայի կողմից աջակցվող արաբական խմբավորումները հրաժարվել են իրենց գրոհայիններին ուղարկել Ադրբեջան»,-ասված է կենտրոնի էջում։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Սիրիացի վարձկանը, որը ներկայացվում է Աբդուլլահ անունով, հարցազրույց է տվել BBC-ի արաբական ծառայությանն ու խոստովանել, որ իրեն աշխատանք են առաջարկել Ադրբեջանում, սակայն վերջինս չի իմացել, որ կռվելու է մեկնելու:

Աղբյուրը հայտնել էր, որ սիրիացին լրագրողի հարցերին պատասխանել է հապճեպորեն, քանի որ շտապելիս է եղել ադրբեջանական բանակում ռազմական հավաքի: Աբդուլլահը, ինչպես և Սիրիայի հյուսիսային շրջանում բնակվողներից շատերը տնտեսական ճգնաժամի մեջ են և ֆինանսական խնդիրներ ունեն: Այդպիսով, Աբդուլլահը հայտնել է, որ ընդունել է Ադրբեջանում աշխատանքի առաջարկը, որի դիմաց 2000 դոլար ամսական աշխատավարձ պետք է ստանար, սակայն պատկերացում չի ունեցել, թե ինչ էր իրեն սպասվում այնտեղ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը