Քաղաքական

01.10.2020 08:18


Հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր․ ԱՀ ՊՆ

Հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր․ ԱՀ ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը