Աշխարհ

29.09.2020 16:53


Ջորկաեֆը Մակրոնին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը

Ջորկաեֆը Մակրոնին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` կոչ անելով դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած զանգվածային ռազմական գործողությունները:

«Պարոն նախագահ` Էմանուել Մակրոն, կոչ եմ անում ձեզ դատապարտել Ադրբեջանի կողմից և Թուրքիայի օգնությամբ հայ ժողովրդի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմը: Դիմակազերծեք Էրդողանի կողմից ուղարկված այս իսլամիստ ահաբեկիչներին: Մենք խաղաղասեր ազգ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Դենիս Ջորկաեֆը:

Այս խորագրի վերջին նյութերը