Աշխարհ

28.09.2020 16:05


Թուրքիան սիրիական Աֆրինում վարձականներ է հավաքագրում նրանց Ադրբեջան ուղարկելու համար. Afrin Post

Թուրքիան սիրիական Աֆրինում վարձականներ է հավաքագրում նրանց Ադրբեջան ուղարկելու համար. Afrin Post

Թուրքիան սիրիական Աֆրին քաղաքում երկու կետ է բացել վարձկանների հավաքագրման համար, որոնց նա պատրաստվում է Ադրբեջան ուղարկել, գրում է քրդական Afrin Post հրատարակությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ զինվորական այդ միավորումները գործում են սիրիական երկու դպրոցների տարածքում:

«Զավեշտալին այն է, որ դիմողներն այնքան շատ են, որ հսկայական հերթեր են գոյանում»,-նշում է հրատարակությունը: Ադրբեջան մեկնել ցանկացողների մեծ թիվը բացատրում է նրանով, որ Թուրքիայի իշխանությունները նվազեցրել են Լիբիայում սիրիացի վարձկանների աշխատավարձերը:

Ավելի վաղ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR), հղում տալով հավաստի աղբյուրների հայտարարություններին, հաղորդել է, որ Թուրքիայի կողմից վերահսկվող խմբավորումներից մի խումբ սիրիացի զինյալներ թուրքական տարածքից Ադրբեջան են ժամանել:

«SOHR աղբյուրները հաստատել են, որ Ադրբեջան մեկնելու համար ևս մի խումբ է պատրաստվում: Իրադարձությունների նման զարգացումը թուրքական քաղաքականության՝ սիրիական մարտիկներին վարձկանների վերածելու մաս է կազմում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը պազաբանել է, որ խոսքը քրդական «Սուլթան Մուրադ» և «Ալ-Ամշատ» խմբավորումների ավելի քան 300 զինյալի տեղափոխման մասին է:

SOHR-ի տեղեկություններով՝ զինյալները համաձայնել են Ադրբեջան մեկնել 1.5-2 հազար դոլարի դիմաց:

Նշվում է, որ սիրիացի զինյալների՝ Ադրբեջան տեղափոխման մասին այլ ապացույցներ դեռևս չկան: Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել այս հաղորդագրությունները՝ չնայած, որ Անկարան բացահայտ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։ Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը