Աշխարհ

27.09.2020 22:50


«Աղոթում ենք հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար». Քիմ Քարդաշյան

«Աղոթում ենք հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար». Քիմ Քարդաշյան

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

«Աղոթում ենք Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար: Հայաստանը դարձել է չհրահրված ադրբեջանական հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը: Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերը՝ բացառությամբ քարոզչության դեպքերը»,-գրել է Քարդաշյանը Twitter-ում:

Վերջինս կոչ է արել միջազգային դիտորդներին կոչ է արել հետաքննել և դիմել միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցների՝ կանխելու իրավիճակի անիմաստ սրումն ու ողբերգությունը:

Նա իր հետևորդներին կոչ է արել Ադրբեջանի հարձակումների հարցով դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին:

«Կոչ եմ անում Բաքվին դադարեցնել ուժի հարձակողական կրառումը, կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և գրոհայիններ ուղարկել Բաքու»,-հավելել է Քարդաշյանը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը