Աշխարհ

26.09.2020 12:53


Ուկրաինայում Ան-26 ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 25-ից ավելի զոհ կա

Ուկրաինայում Ան-26 ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 25-ից ավելի զոհ կա

Սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի Խարկով մարզի մոտակայքում վթարվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող Ան-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որում գտնվող 27 անձանցից նախնական տվյալներով մահացել է 25-ը։ Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ Խարկովի մարզի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուչերի՝ վթարի նախնական կանխավարկածն ինքնաթիռի ձախ շարժիչի անսարքությունն է։

Անսարքության մասին հաղորդագրությունից հետո ցածր բարձրության վրա ինքնաթիռի անձնակազմը դուրս է նետվել, նրանց մի մասին տեղափոխել են հիվանդանոց։

Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկն ավելի ուշ նույնպես մահացել է։ Այսպիսով՝ ավիավթարի զոհերի թիվը հասել է 26-ի։

Ինքնաթիռում տեխնիկական 7-հոգանոց անձնակազմից բացի կային նաև Խարկովի Ռազմաօդային ուժերի ազգային համալսարանի 20 կուրսանտ։

Դեպքի մանրամասները պարզելու համար ստեղծվել է քննիչ հանձնաժողով։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը