Լրահոս

19.09.2020 11:13


2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 244 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 244 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 154-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Սեպտեմբերի 19-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1213-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 182 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42551, փաստացի բուժվողներինը՝ 3390: Մեկ օրում արվել է 3737 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 259 664 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը