Աշխարհ

10.09.2020 16:14


Բեյրութի նավահանգստում ողբերգական պայթյունից մեկ ամիս անց խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար, տեսանյութ)

Բեյրութի նավահանգստում ողբերգական պայթյունից մեկ ամիս անց խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար, տեսանյութ)

Սեպտեմբերի 10-ին Բեյրութի նավահանգստում, որտեղ մեկ ամիս առաջ աղետալի պայթյուն էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին գրում է dailystar.com.lb կայքը:

Մինչդեռ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր թղթակցին, տեղեկացնում է, որ հրդեհը բռնկվել է նավահանգստի «դյութի ֆրի» գոտում:

Այժմ քաղաքի վրա ծխի ահռելի սյուն է բարձրանում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր որոտացել օգոստոսի 4-ին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել էր նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը