Հարցազրույց

09.09.2020 10:34


Ժողովրդավարական կերպարից Նիկոլ Փաշինյանը շատ արագ փոխակերպվեց չինովնիկի․ Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)

Ժողովրդավարական կերպարից Նիկոլ Փաշինյանը շատ արագ փոխակերպվեց չինովնիկի․ Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ անդրադառնալով հոգեբանական առումով երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին ու վերջինիսի գործունեությանը վերջին երկու տարում, ասել է․ «Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ժողովրդավարական կերպարով՝ միքսած Մոնթեի կերպարի հետ։ Այնուհետև շատ արագ եղավ այս իշխանության փոխակերպումը՝ ազգի կերպարից մինչև չինովնիկի»։

Ըստ հոգեբանի՝ Նիկոլ Փաշինյանը շատ արագ ստանձնեց դիկտատորի կերպարը․ «Եթե նայենք այս ամենի սոցիալական կողմին, ապա մենք հիշում ենք, որ իրենք մինչև անգամ հեռախոս ունենալու խնդիր ունեին, բայց այսօր կրում են թանկարժեք իրեր, որոնց մասին անգամ բացատրություն չեն տալիս»։

Միհրդատ Մադաթյանը, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, նշում է․ «Իրենք շատ արագ ու շատ ակտիվ կերպով օգտվում են իրենց իսկ ասած «լափամանից» և բնականաբար չեն ուզում հեռու գնալ՝ թողնելով իրենց աթոռները»։

Միհրդատ Մադաթյանն ընդգծում է, որ այս ամենում շատ արագ աշխատեցին PR տեխնոլոգները, որոնք Նիկոլ Փաշինյանին դարձրին ԼԳԲՏ համայնքի պաշտպան, սեկտանտ, գյուղացի, ինչ-որ չափով զինվորական ու ազատամարտիկ․ «Ժողովուրդը սիրում է իր հոգսն ու ցավը բարդել մեկի վրա։ Եվ այդ մեկը պետք է լիներ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, սակայն Փաշինյանը սիրում է իր մեղքը ջարդել ուրիշների վրա ու այդ մարդիկ եղան երկրորդ նախագահը, գյուղացի Պողոսը»։

Հոգեբանն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը երկու տարի շարունակ օգտագործում է նախկինների կերպարը, քանի որ իրեն մշտապես պետք են հակահերոսներ, ովքեր այս դեպքում նախկիններն են։

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ օրերս համացանցում հայտնված զինվորական հագուստով ու զենքով լուսանկարներին, հասարակության արձագանքին, հոգեբանն ասել է․ «Աննա Հակոբյանը փառքի առումով մրցակցության մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ։ Աննա Հակոբյանն ամեն կերպ փորձում է էքստրավագանտ փորձեր անել, որպեսզի գերազանցի իր ամուսնուն»։

Հոգեբանի խոսքով՝ այս ամենն արդեն արվում է առանց PR տեխնոլոգների, քանի որ ոչ մի տեխնոլոգ չի ասի, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին պառկել խոտերին՝ գինու շիշը կողքին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը