Աշխարհ

30.08.2020 16:35


Ակտիվիստները տապալել են Կանադայի առաջին վարչապետի արձանը Մոնրեալի կենտրոնում (տեսանյութ)

Ակտիվիստները տապալել են Կանադայի առաջին վարչապետի արձանը Մոնրեալի կենտրոնում (տեսանյութ)

Մի խումբ ակտիվիստներ տապալել են Կանադայի առաջին վարչապետ Ջոն Մակդոնալդսի արձանը Մոնրեալի կենտրոնում, հաղորդում է CBC-ը։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ ցերեկը ոստիկանությանը ֆինանսավորելու դեմ բողոքի ցույցերից հետո։

Նշվում է, որ մի խումբ մարդիկ բարձրացել են հուշարձանի վրա, կապել այն պարաններով եւ տապալել։

Գետնին հարվածելու հետեւանքով պոկվել է արձանի գլուխը։

Դեպքը տեղի է ունեցել Մոնրեալի կենտրոնում խաղաղ քայլերթից հետո։ Դեռեւս պարզ չէ, թե ինչ առնչություն ունեն ակցիայի մասնակիցները հուշարձանը տապալելու համար պատասխանատու մարդկանց հետ։

Այս խորագրի վերջին նյութերը