Լրահոս

20.08.2020 12:30


Արթիկ քաղաքում բախվել են Mercedes-ն ու 06-ը․ կան վիրավորներ

Արթիկ քաղաքում բախվել են Mercedes-ն ու 06-ը․ կան վիրավորներ

Երեկ, օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են Քուչակ գյուղի բնակիչ 25-ամյա Ժորա Գ-ի վարած Mercedes մակնիշի և Արթիկ քաղաքի բնակիչ 27-ամյա Միսակ Մ-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Սիրվարդ Վ․-ն և 24-ամյա Մարիա Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը